Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9)
E վիտամին
Տոկոֆերոլը, ըստ քիմիական բաղադրության, պատկանում է սպիրտների դասին։ Տոկոֆերոլը բազմացման վիտամին է, որը բարենպաստ ազդեցություն է թողնում սեռական և որոշ այլ գեղձերի աշխատանքի վրա. վերականգնում է սեռական ֆունկցիաները, նպաստում է հղիության ընթացքում պտղի, այնուհետև` նորածնի զարգացմանը։
Բնական հակաօքսիդացման միջոց է, խոչընդոտում է վիտամին A-ի օքսիդացմանը և բարենպաստ ազդեցություն է գործում լյարդում վերջինիս կուտակման վրա.։ Խոչընդոտում է օրգանիզմի համար թունավոր ճարպային թթվի ազատ ռադիկալների և գերօքսիդների, ինչպես նաև մեմբրանների և բջջային կառուցվածքների լիպիդների օքսիդացման սթրեսի զարգացմանը։
Վիտամին E-ն նպաստում է օրգանիզմի կողմից սպիտակուցների և ճարպերի յուրացմանը, մասնակցում մաշկային շնչառության գործընթացին, ազդում ուղեղի, արյան, նյարդերի, մկանների աշխատանքի վրա, ինչպես նաև նպաստում է վերքերի ապաքինմանն ու կասեցնում ծերացման գործընթացը։
E հիպովիտամինոզը կարող է զարգանալ զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Մկաններում կտրուկ իջնում է միոզինի, գլիկոգենի, կալիումի, մագնիումի, ֆոսֆորի և կրեատինի քանակությունը։ Նման դեպքերում հիմնական ախտանիշներն են հիպոտոնիան և մկանների թուլությունը։ Վիտամին E-ից զրկված փորձնական խմբի կենդանիների մոտ հայտնաբերվել են կմախքային մկաններում և սրտամկանում դեգեներատիվ փոփոխություններ, մազանոթների բարձր թափանցելիություն և բեկունություն։ Պտղի մոտ առաջանում է արյունահոսություն և ներարգանդային մահ։ Նկատվում են նաև նյարդային բջիջներում դեգեներատիվ փոփոխություններ ու լյարդի հյուսվածքի ախտահարում։ Նորածինների մոտ վիտամին E-ի պակասով կարող է պայմանավորված լինել հեմոլիտիկ դեղնախտը, իսկ կանանց մոտ` վիժելու հակումները, ինչպես նաև էնդոկրին և նյարդային խանգարումները։
Տոկոֆերոլներ պարունակում են հիմնականում բուսական մթերքը։ Դրանցով առավել հարուստ են չզտված բուսական յուղերը` սոյայի, բամբակի, արևածաղկի, գետնընկույզի, եգիպտացորենի, չիչխանի և այլ բույսերի։
Ամենից շատ վիտամինաակտիվ տոկոֆերոլ կա արևածաղկի յուղում։ Գրեթե ցանկացած սնունդ պարունակում է վիտամին E, բայց այն առավել շատ է հացահատիկի և լոբազգիների մեջ, ինչպես նաև կաղամբի, լոլիկի, հազարի, սպանաղի, մաղադանոսի և մասուրի մեջ։ Որոշ քանակություն պարունակում են ճարպերը, միսը, ինչպես նաև ձուն, կաթը և տավարի լյարդը։
Չափահասների մոտ տոկոֆերոլի օրական պահանջը կազմում է 12-15 մգ, իսկ երեխաների մոտ` կյանքի առաջին տարիներին` 5 մգ։
Վիտամին E-ն բավականին դիմացկուն է, չի քայքավում ալկալիների և թթուների ազդեցությամբ, ինչպես նաև տաքացնելու կամ եռացնելու դեպքում (դիմանում է մինչև 2000°C ջերմաստիճանին)։
Այսպիսով, եփման, չորացման, պահածոյացման և մանրէազերծման ժամանակ վիտամին E-ն հիմնականում պահպանվում է։
Վիտամինը կարող է կուտակվել օրգանիզմում, որի հետևանքով էլ ավիտամինոզն անմիջապես չի սկսվում։
18.12.2007 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ